Կրասնոդարի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Անձնագրային և վիզաների վարչությունում
26.06.2018 11:15
Հետախուզվողի հայտնաբերում

Հունիսի 25-ին, ժամը 10.40-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, Անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցների հետ համատեղ, ոստիկանության ԱՎՎ-ից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արտյոմ Ս.-ին, որը մայիսի 5-ից ՌԴ Կրասնոդարի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի (փաստաթուղթ կեղծելը) 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: