Կրասնոդարում կատարած խարդախության հետքերով
09.10.2013 11:24
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 8-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողները Երևան քաղաքի Վարդանանց փողոցից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Աբել Կ.-ին, որը մայիսի 21-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: