Կրասնոդարում կատարած հանցանքի հետքերով
18.02.2014 12:09
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 14-ին, ժամը 00.55-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Սայաթ-Նովա գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1986 թ. ծնված Գոռ Դ.-ին:
Ստուգմամբ պարզվել է, որ նա 2013 թ. սեպտեմբերի 25-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում է գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: