Հետախուզվում էր ՌԴ Կրասնոյարսկի մարզի ոստիկանության կողմից
11.11.2022 11:24
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 10-ին բաժին է ներկայացել 41-ամյա Գարիկ Ա.-ն, որը հոկտեմբերի 20-ից ՌԴ Կրասնոյարսկի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 56-րդ հոդվածի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:
Ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: