1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կրթահամալիրը` գիտական կենտրոն

Կրթահամալիրը` գիտական կենտրոն

Ոստիկանության կրթահամալիրն այսօր ոչ միայն ուսումնական, այլեւ գիտական կենտրոն է: Մասնավորապես, վերջին երեք տարիներին հրատարակվել են երեք տասնյակից ավելի ուսումնամեթոդական ու գիտամեթոդական ձեռնարկներ, դասագրքեր, հարյուրից ավելի գիտական հոդվածներ:
Կրթահամալիրի դասախոսական կազմից տասնվեցը գիտության թեկնածուներ են, որոնց հիմնական մասը հենց կրթահամալիրի կադրեր են:
Կրթահամալիրի ղեկավարությունը կարեւորում է նաեւ կրթօջախում գիտաժողովների կազմակերպումը, որին մասնակցում են նաեւ իրավապահ այլ կառույցների, բուհերի ու գիտական կենտրոնների ներկայացուցիչներ:
Նոյեմբերի 9-ին ոստիկանության կրթահամալիրում անցկացված «Մինչդատական վարույթի բարեփոխումները» խորագրով գիտաժողովն այդ շրջանակներում էր: Գիտաժողովին մասնակցում էին կրթահամալիրի, ոստիկանության քննչական գլխավոր վարչության, դատախազության, դատական համակարգի, փաստաբանական պալատի ներկայացուցիչներ, մի շարք բուհերի դասախոսներ եւ ուսանողներ:
Դիմելով գիտաժողովի մասնակիցներին՝ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Եսայանը նշեց, որ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի՝ նման ձեւաչափով քննարկումը նպատակ ունի նպաստել հանրային լսումների ձեւավորման գործընթացին:
Նա նաեւ նշեց, որ գիտաժողովի թեմայի ընտրությունը պատահական չէր. օրենսգրքի նախագծում ամրագրված նախաքննության եւ հետաքննության ոլորտների բարեփոխումներն անմիջականորեն կապված են ոստիկանության քննչական եւ օպերատիվ ծառայությունների գործառույթների հետ:
Գիտաժողովի մասնակիցները բարձր գնահատելով ոստիկանության կրթահամալիրի նախաձեռնությունը՝ հանդես եկան մի շարք առաջարկություններով, որոնք վերաբերում էին ինչպես օրենսդրական դաշտի բացթողումների վերացմանը, այնպես էլ մինչդատական վարույթի բարեփոխումներին: