ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ավագ դպրոցների սովորողների այցը ոստիկանության Կրթահամալիր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունվարի 25-ին, ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայության աշխատակիցների նախաձեռնությամբ, Շենգավիթի համար 46 և Մալաթիա-Սեբաստիայի համար 184 ավագ դպրոցների աշակերտները հյուրընկալվեցին ոստիկանության կրթահամալիրում։
Դպրոցականները շրջեցին կրթահամալիրի տարածքում, ծանոթացան գործունեությանն ու կրթական մեթոդաբանության առանձնահատկություններին։ Ոստիկանները նրանց ուղեկցեցին կրթահամալիրում գտնվող ոստիկանության պատմության թանգարան, ապա՝ Սուրբ Վարդան մատուռ։
Ոստիկանական զենքերին և դրանց հետ վարվելու անվտանգության կանոններին դպրոցականները ծանոթացան կրթահամալիրի հրաձգարանում։
Այցելության ընթացքում ստացած դրական տպավորությունների և կրթահամալիրի սովորողների ու առօրյայի հետ անմիջական շփման արդյունքում, դպրոցականներից մի քանիսը ցանկություն հայտնեցին քաղաքացիական բուհերում բարձրագույն կրթություն ստանալու փոխարեն անպայման դիմել ոստիկանության կրոահամալիր։
Նմանօրինակ այցելությունները լինելու են շարունակական։