14 տարի առաջ Կրասնոյարսկի երկրամասում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրած հետախուզվողին հայտնաբերեցին Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում
14.01.2015 11:18
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 13-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 2001 թ. հոկտեմբերի 12-ից ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Նազարով քաղաքի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 318 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ հետախուզվող, 1970 թ. ծնված Համլետ Վ.-ին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: