Կրակոցներ «Համեր»-ի ուղղությամբ, փախուստ, բացահայտում (սպանության փորձ Ախթալայում)
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.03-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ երեկ երեկոյան հյուրանոցներից մեկի տնօրեն Վահագնը և «Գվիդոսի» եղբոր տղան` Վարդանը, իրար հետ վիճաբանել են, որի ընթացքում ջարդվել է Վահագնի մեքենաներից մեկը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ 1986 թ. ծնված Արմեն Հ.-ն բացատրություն է տվել, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 20.30-ից մինչև ժամը 21.00-ն ընկած ժամանակահատվածում 1982 թ. ծնված Վարդան Ա.-ն Ախթալա քաղաքի կամրջի վրա ինքնաձիգից կրակոցներ է արձակել 1978 թ. ծնված Վահագն Ա.-ի «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վրա և դիմել փախուստի:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Ա.-ին, Վահագն Ա.-ին և «Համեր» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: