Վիճաբանություն Կոմիտասի պողոտայում
Ապրիլի 22-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի մոտից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արարատ Ա.-ին:
 Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, բռունցքով մի քանի անգամ հարվածել է 1983 թ. ծնված Գևորգ Մ.-ի մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:
 Տուժողից ընդունվել է հաղորդում:
 Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					