ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպտիչը հայտնաբերվեց և ձերբակալվեց

28.08.2015 11:45 Կողոպուտ

Օգոստոսի 19-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Գ. Լուսավորչի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկի մոտից Հրաչյա Մ.-ի հեծանիվը բացահայտ հափշտակելու մասին:
Ոստիկանության ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ օգոստոսի 27-ին, ժամը 23-ին, Մարգարյան փողոցի թիվ 37 շենքի մոտից, նշված կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Գարիկ Ա.-ին: Նա խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը:
Գարիկ Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: