Հագուստի խանութից` կանացի զգեստներ
01.08.2013 14:28
Գողություն
Հուլիսի 31-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Զավարյան փողոցի թիվ 16 հասցեից ոստիկանություն բերման են ենթարկել 1980 թ. ծնված Գոհար Հ.-ին և 1972 թ. ծնված Աննա Գ.-ին:
Գոհար Հ.-ն և Աննա Գ.-ն խոստովանական բացատրություններ են տվել, որ նախնական համաձայնության գալով, ս/թ հուլիսի կեսերին Զավարյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող հագուստի խանութի դուռը բացելով` մտել են գործել ներս և գողացել կանացի զգեստներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: