Հագուստի խանութներից կատարված գողություններ են բացահայտվել
Արմավիրի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երևանի Արցախի փողոցի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ այս տարվա մայիսի կեսերից մինչև հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր քաղաքի մի շարք հագուստի խանութներից կատարել է գողություններ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 13-ին, ժամը 16.30-ին, նա ներկայացվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Պարզվել է, որ վերջինս, տարբեր օրերի և աշխատանքային ժամերին, Արմավիրի տարբեր խանութներից գողացել է բազմաթիվ տաբատներ, կնոջ ու տղամարդու հագուստեղեն, այլ իրեր:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: