Հայտնաբերեցին Երևանի Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկից բաժանմունք բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Սմբատ Կ.-ն, որը մարտի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
