ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկների հակաթմրամոլային պայքարի մեկ դրվագ մայրաքաղաքում

Թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը ոստիկանության աշխատանքի առանցքային ուղղություններից է։ Ամենօրյա հետևողական և անզիջում պայքարի արդյունքները խոսուն են։ Բացահայտման հերթական դեպքը գրանցվեց հոկտեմբերի 24-ին՝ մայրաքաղաքում։
Ծառայություն իրականացնող պարեկները ժամը 13.30-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Աթենքի փողոցում ձերբակալել և, իր ավտոմեքենայով հանդերձ, ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 49-ամյա մի տղամարդու։ Նաև՝ 40-ամյա ուղևորին, որը փորձել էր կոշիկի միջից աննկատ ավտոմեքենայի տակ նետել փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված։ Վարորդը հայտնել է, որ մեքենայում կա մարիխուանա։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։