Հետախուզվողը` Հաղարծինում
10.11.2023 12:17
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 9-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված տեղեկություներն իրացնելիս, Դիլիջանի բաժնի ծառայողները Հաղարծին գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 1993 թ. ծնված Նարեկ Ս.-ին, որը հունվարի 6-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերի մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: