Հետախուզվողը հայտնաբերվեց Հաղպատի վանական համալիրի հարակից տարածքում
10.11.2021 12:54
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի և Կենտրոնական բաժինների ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Հաղպատի վանական համալիրի հարակից տարածքից բերման է ենթարկվել Վահե Ա.-ն, որը հոկտեմբերի 4-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վահե Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: