ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համագործակցությունն արդյունք տվեց

Սեպտեմբերի 15-ին, գիշերվա երկուսին, Իրաքի մի քաղաքացի ոստիկանության «Զվարթոց» օդանավակայանի գծային բաժում հաղորդում էր տվել, որ մոտ չորս ժամ առաջ «Օպել» տաքսու վարորդը, իրականացնելով իր ենթադրյալ իրավունքները, Հալաբյան փողոցում վերցրել է իր բջջային հեռախոսը և հեռացել:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «Օպելի» վարորդի ինքնությունը: Նոր Նորքի 7-րդ զանգվածի 31-ամյա բնակիչը սեպտեմբերի 20-ին, ինքնիրավչություն կատարելու կասկածանքով, Շինարարների փողոցից բերման է ենթարկվել բաժին:
Նրա մոտ հայտնաբերվել է նշված բջջային հեռախոսը:
Տաքսիստը տվել է խոստովանական բացատրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: