ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համակարգչային խանութից «Նոութբուք» գողացողը նույնպես չխուսափեց պատասխանատվությունից

16.11.2013 11:28 Գողություն

Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 18/34 հասցեում գործող համակարգչային խանութից «Նոութբուք» համակարգիչ գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1965 թ. ծնված Ենոք Վ.-ն, որը նոյեմբերի 15-ին ներկայացել է ոստիկանություն և խոստովանել հանցանքը:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: