ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համակարգչի գողությունը կանխվեց

12.11.2013 10:50 Գողություն
Նոյեմբերի 9-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել 1958 թ. ծնված  Ֆլորա Կ.-ն և հայտնել, որ ժամը 18.30-ի սահմաններում թխվածքի արտադրամասի վաճառասրահ է մտել հարևանությամբ բնակվող ոմն Արամ և վաճառասեղանից վերցնելով «Նոութբուք» համակարգիչը` դիմել է փախուստի, իսկ երբ ինքը հետապնդել է` նա համակարգիչը դրել է գետնին  և  փախել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արամը 1968 թ. ծնված  Արամ Հ.-ն է, որը բերման է ենթարկվել բաժին:
Ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: