Համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում
Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 12-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Մարտունու բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Հայկ Դ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244-րդ (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայկ Դ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: