Համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
09.12.2020 11:35
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 8-ին Կանաչուտ գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 26-ամյա Ռոբերտ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ռոբերտ Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: