Համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
12.02.2021 11:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանները փետրվարի 11-ին Մոլդովական փողոցից բերման են ենթարկել 56-ամյա Վաչագան Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: