ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել

15.03.2022 23:14 Գողություն

Անցած տարվա հոկտեմբերի 26-ին ոստիկանության Մարտունու բաժնում ստացվել էր հաղորդում, որ Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի ավտոտեխսպասարկման կետից գողացել են անվադողեր ու անվահեցեր: Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, սակայն հանցագործությունն արագ բացահայտել չէր հաջողվել: Խանգարող հանգամանք էր նաև այն, որ գողության մասին իրավապահներին հայտնել էին դեպքից 22 օր անց: Մտածել էին, թե սեփական ուժերով կգտնեն գողին։
Մարտի 7-ի երեկոյան Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Մարտունի քաղաքի 42-ամյա մի բնակչի: Նա խոստովանեց, որ հոկտեմբերի 4-ին, առավոտյան ժամը վեցին մոտ, ինքն էր գողացել երեք անվադողը` անվահեցերով:
Գողոնը հայտնաբերվել է, նախաքննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: