Համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
16.09.2020 11:36
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 15-ին Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Համլետ Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնակարգային կանոնները խախտելը՝ նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում) մեղադրանքով:
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: