Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողի են հայտնաբերել
17.06.2022 12:18
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանների և ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 16-ին «Արմենիա» ԲԿ-ից Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 38-ամյա Էդգար Բ.-ն, որը մայիսի 18-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: