Համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում
 
                                            ՆԳՆ ոստիկանության Տաշիրի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 17-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Տաշիրի բաժին է տեղափոխվել 40-ամյա Գարիկ Խ.-ն, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով: 
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					