Համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
22.03.2021 11:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 20-ին Զ. Քանաքեռցու փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Արթուր Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: