ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Ապրիլի 21-ին Աշտարակի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու օգտագործելու և իրացնելու վերաբերյալ տեղեկություն էին ստացել: Ժամը 23.30-ին Աշտարակի Տիգրան Մեծի փողոցից նրանք բերման ենթարկեցին 40-ամյա երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Աշտարակի, մյուսը՝ Լոռու մարզի Արևշող գյուղի բնակիչ։ Արևշողցու գրպանից հայտնաբերվեցին մոխրացած հետքերով կաթուցիչ և թղթե փաթեթ՝ կանեփանման զանգվածով։ Իրավապահներին հաջողվեց նաև պարզել, որ թմրանյութը նրան իրացրել էր աշտարակցի ընկերը։ Չժխտելով հյուրասիրելու փաստը՝ աշտարակցին հավելեց, որ թմրամիջոցը պատրաստել էր իր հավաքած կանեփի բույսերից։
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: