Համայնքային ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
30.04.2022 11:01
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները ապրիլի 29-ին Ռ. Մելիքյան փողոցից բերման են ենթարկել 53-ամյա Արթուր Ա.-ին, որը ապրիլի 26-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արթուր Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: