Համայնքային ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել
Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղից բերման է ենթարկվել 61-ամյա Լաուրա Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 4-ին Արզումանյան փողոցից բերման է ենթարկվել Շողիկ Գ.-ն, որը օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիքը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: