ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում

Հետախուզվողը հայտնաբերվեց ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում

Ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և ՊԾ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին, ժամը 03.10-ին, Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկից Երևան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել 30-ամյա Զաքար Հ.-ն, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Զաքար Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: