Հետախուզվողը հայտնաբերվեց համատեղ միջոցառումների արդյունքում
07.04.2021 12:40
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 6-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 42-ամյա Վիգեն Շ.-ն, որը մարտի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը), 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 175-րդ (Ավազակությունը) հոդվածների մեղադրանքով:
Վիգեն Շ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: