ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Համացանցում տարածված տեղեկատվությունը օրենսդրության պահանջների չիմացության արդյունք է

05.05.2013 16:46 Ընտրություններ
www.hetq.am համացանցային կայքէջում տարածված տեղեկատվության համաձայն` «Բարև Երևան» դաշինքի վստահված անձ Լևոն Վարդանյանը հայտարարել է, թե 4/33 ընտրական տեղամասի ցուցակներում ընդգրկված են քաղաքացիներ, որոնք շուրջ 20-25 տարի առաջ վաճառել են իրենց բնակարանները և հեռացել Հայաստանից, սակայն վերջիններիս անունները կրկին հայտնվել են ցուցակներում: Մասնավորապես. Բաղրամյան 1-ին նրբ. Տուն 12 հասցեի բնակիչ Անահիտ Արկադի Մուրադյանը /ծնված 1949 թ./, Բաղրամյան 1-ին նրբ. Տուն 11 հասցեի բնակիչներ` Լևոն Արայի Գեոկչյանը /ծնված 1973 թ./ և Մհեր Մանվելի Բեգլարյանը /ծնված 1964 թ./:
Համացանցում տարածված տեղեկատվությունը օրենսդրության պահանջների չիմացության արդյունք է:
Թե Անահիտ Արկադիի Մուրադյանը, թե Լևոն Արայի Գեոկչյանը, և թե Մհեր Մանվելի Բեգլարյանը օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվառված են վերը նշված հասցեներում 1980 թ-ից սկսած, ուստի և իրավաչափորեն ընդգրկված են ընտրացուցակներում:
Կրկին անգամ պարզաբանում ենք, որ ոստիկանությունը որևէ իրավական ակտով լիազորված չէ սեփական նախաձեռնությամբ հաշվառումից հանել Հայաստանի Հանրապետությունից բացակայող քաղաքացիներին, քանի դեռ բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրության պահանջներին համապատասխան վերջիններիս կողմից չի ստացվել ՀՀ տարածքից դուրս 6 ամիս ժամկետով բնակվելու կամ 6 ամիս ժամկետով բնակության մեկնելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:
Բացի այդ` Արաբկիրի անձնագրային բաժանմունքում չի ստացվել նաև բնակելի տարածության սեփականատերերի դիմումներ` նշված քաղաքացիներին հաշվառումից հանելու վերաբերյալ:
 
ՀՀ ոստիկանություն