ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայաստան տեղափոխեցին Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

Օգոստոսի 16-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների համատեղ օպերատիվ խմբի կողմից Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1947 թ. ծնված Համլետ Հ.-ն, որը 2013 թ. մարտի 5-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 266 հոդ. 3-րդ մասի 2-րդ կետի և 38-215 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Համլետ Հ.-ն փոխանցվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին: