ՔՈԳՎ օպերատիվ խումբը հետախուզվողին տեղափոխեց Հայաստան
07.07.2022 12:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից հուլիսի 6-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 39-ամյա Վահրամ Ղ.-ն, որը 2019 թ. հունիսի 25-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ, 179-րդ և 178-րդ հոդվածների մեղադրանքով:
Նա փոխանցվել է ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: