Հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
 
                                            ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խումբը հուլիսի 21-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել 28-ամյա Գևորգ Ա․-ին, որը 2020 թ. օգոստոսի 7-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
 Նա ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					