Հետախուզվող իրանցին տեղափոխվեց Հայաստան
22.08.2019 11:48
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 22-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության ՔՀ գլխավոր վարչության և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի օպերատիվ խմբի կողմից Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի 51-ամյա Աբդոլրեզա Ս.-ին, որը 2017 թ. ապրիլի 3-ից հետախուզվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: