1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մեր գոյության կերպը Հայաստան պետությունն է․ շնորհավո՛ր տոնդ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Պետություն, պետականություն ունենալը մեր դարավոր երազանքն էր, որն իրականություն դարձավ 1918 թվականի մայիսյան հաղթանակների շնորհիվ: Մայիսյան հերոսամարտերում հայ ժողովուրդը հաստատեց իր լինելիության իրավունքը, հավատաց սեփական ճակատագիրը տնօրինելու իր ուժին, և Մայիսի 28-ը դարձավ մեր ժողովրդի, մեր պետականության հավերժության խորհրդանիշը:
Նորաստեղծ պետության առաջին հիմնասյուներից էր ոստիկանությունը, և ոստիկանությունը դարձավ պետականաշինության գլխավոր օղակներից մեկը:
Ներքին գործերի նախարար նշանակվեց Արամ Մանուկյանը: Մարդ, որը պետականաշինության փորձ ունեցող եզակի գործիչ էր:
Պատմական ծանր ժամանակաշրջանում կազմավորվում էր Հայաստան պետությունը: Ամեն ինչ սկսվում էր ոչնչից. դժվար սկիզբ էր, և ոստիկանությունը ստանձնել էր ծանրագույն պատասխանատվություն: Մի կողմից անհրաժեշտ էր հակազդել անիշխանության տարիներին զանգվածային բնույթ ստացած ապօրինություններին, մյուս կողմից՝ ամենագործուն կառույցի ներսում իրականացնել կազմավորման չափազանց բարդ խնդիրը:
1918 թվականի օգոստոսին Արամ Մանուկյանը կառավարություն է ներկայացնում «Զենքի ազգայնացման մասին» օրենքի նախագիծը, որով սկսվում է անիշխանության և պատերազմական գործողությունների հետևանքով բնակչության ձեռքում հայտնված զենքի առգրավման գործընթացը: Սա շատ կարևոր քայլ էր երկրում կարգուկանոն հաստատելու, զանգվածային բնույթ ստացած ավազակություններն ու թալանը զսպելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների, այդ թվում՝ ներքին գործերի նախարարության կազմավորումը ընթացքի մեջ էր…
Իրականություն էր Հայոց պետությունը, որը հետո բազում փորձությունների, խառնակ ժամանակների միջով էր անցնելու: Ու հաղթահարելո՛ւ էր: Հիմա էլ է անցնում: Ու հաղթահարելո՛ւ է: Որովհետև մեր գոյության կերպը Հայաստան պետությունն է:
Շնորհավո՛ր տոնդ, Հայաստանի Հանրապետություն: