Էրեբունու ոստիկանները հայտնաբերեցին մեքենաներից հայելիներ գողացած երիտասարդին
Օգոստոսի 18-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ գողացել են Սևանի փողոցում կայանված «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայի կողային հայելիները:
Գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկվեցին: Որոնողական աշխատանքի արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Մասիս քաղաքի 18-ամյա մի բնակիչ:
Օգոստոսի 20-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին և խոստովանեց կատարածը:
Պարզվել է` 18-ամյա երիտասարդը մարտի 2-ին գողացել էր Տիգրան Մեծի պողոտայում կայանված «Մերսեդես» մակնիշի մի մեքենայի կողային հայելիները՝ տուժողին պատճառելով մոտ 700.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: