Հայտարարել է, որ թմրամոլ է
29.08.2013 14:22
Թմրամիջոցի հայտնաբերում
Օգոստոսի 28-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները 1970 թ. ծնված Հովիկ Մ.-ի տան խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են պլաստմասե շշեր` սպիտակավուն լուծույթներով ու նստվածքներով, 20 մլ ծավալով ներարկիչ` 12 մլ սպիտակավուն լուծույթով:
Հովիկ Մ.-ն հայտարարել է, որ թմրամոլ է, հայտնաբերվածը դեղամիջոցից պատրաստված թմրանյութ է, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հովիկ Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: