ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.06.2022 15:40
Հայտարարություն

Ոստիկանությունը հավաքների և այլ զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին և մասնակիցներին կրկին կոչ է անում զերծ մնալ հասարակական կարգի խաթարմանը միտված գործելակերպից և իրենց իրավունքներն իրացնել բացառապես օրենքի շրջանակներում՝ բացառելով սադրիչ գործողությունների հնարավոր բոլոր դրսևորումները:
Ցանկացած իրավախախտում Ոստիկանության կողմից արժանանալու է համարժեք իրավական արձագանքի: