ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ 2019 թվականի փետրվարի 18 –ից գործում է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ հաղորդագրությունների (SMS) և էլեկտրոնային փոստի միջոցով ստանալու համակարգի նոր տարբերակը։
Կայքի միջոցով համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.police.am կայքի «ՃՈ ծանուցում SMS-ով» բաժինը, որտեղ անհրաժեշտ է ընտրել համակարգում առկա բաժանորդագրման տարբերակներից որևէ մեկը, այնուհետև` ծանուցման եղանակը։
Այս պահին հասանելի է բաժանորդագրման 4 տարբերակ ՝
1․Բաժանորդագրում ՏՄ հաշվառման վկայագրով
2․Բաժանորդագրում ID քարտով
3․Բաժանորդագրում ՀԾՀ –ով
4․Բաժանորդագրում տելեգրամ հավելվածով
Համակարգի հին տարբերակից նոր տարբերակին անցման հետ կապված, մինչև 2018 թվականի փետրվարի 18-ը բաժանորդագրված օգտվողներին անհրաժեշտ է վերաբաժանորդագրվել նոր համակարգում։
Բաժանորդագրությունն անվճար է։
Ճանապարհային ոստիկանություն