ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով:
Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում։ Սույն պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա համակարգչային ծրագրով՝ պատահական ընտրության սկզբունքով ընտրվելու է մեկ հասարակական կազմակերպություն:
Բոլոր հետաքրքրված հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով acb@police.am էլեկտրոնային հասցեին:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։
Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝
1. Կազմակերպության անվանումը.
2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն.
3. Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
4. Կազմակերպության կանոնադրությունը (լուսապատճենը կցվում է)։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության քաղաքացիական հատուկ ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ 011-52-83-74 կամ 010-59-64-56 հեռախոսահամարով։
Հայտարարված է` 09.12.2022
Վերջին ժամկետը` 30.12.2022
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0025, Նալբանդյան 130