ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.07.2020 17:54
Հայտարարություններ և ծանուցումներ
Համավարակի հնարավոր տարածումը կանխելու, տարածքն ախտահանելու և կանխարգելիչ այլ միջոցառումներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կասեցվել է Ճանապարհային ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատանքը: Ստորաբաժանման աշխատանքի վերսկսման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այն անձինք, որոնք անհետաձգելի գործարքների անհրաժեշտություն ունեն, կարող են դիմել մոտակա հաշվառման-քննական ստորաբաժանում:
Որոշակի անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: