ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովն ընդունում է ՀՀ Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1671-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը 2019թ. օգոստոսի 1-ից յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-18.00 /ք. Երևան, Նալբանդյան 130, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱ գլխավոր վարչության հասարակական կարգի ապահովման վարչություն, հեռ.՝ 010596191, 010596802, 010596012/:
Հանձնաժողովին ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում, որտեղ պետք է նշվեն`
ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում),
գ. դիտավորյալ հանցագործություն կատարած լինելու կամ դիտավորյալ հանցագործության համար դատվածության` սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ հանձնաժողովի կողմից կատարվող հարցումներին անձի համաձայնությունը,
2) անձնագիրը և դրա պատճենը,
3) համապատասխան մասնագիտական կրթության վերաբերյալ ավարտական փաստաթուղթ` դիպլոմ կամ մասնագիտական պատրաստվածության, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ ավարտած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ (վկայական, հավաստագիր և այլն),
4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով ազատված լինելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստանալու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր.
5) 2 գունավոր լուսանկար՝ 3 x 4 չափսի,
6) hամապատասխան բուժհիմնարկներում հոգեկան հիվանդության, հարբեցողության կամ թմրամոլության պատճառով հաշվառված չլինելու վերաբերյալ տեղեկանք:
Թեկնածուն որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ պատշաճ կերպով ծանուցվում է որակավորման ստուգումից առնվազն յոթ օր առաջ: