ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կենտրոնականի ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

Կենտրոնականի ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 1-ին Օրբելու փողոցից բերման են ենթարկել 26-ամյա Էլիանորա Բ.-ին, որը նոյեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 234-րդ (Ռադիոակտիվ նյութեր հափշտակելը կամ շորթելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Էլիանորա Բ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

***

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով իրավապահ այլ մարմինների աշխատակիցների հետ, դեկտեմբերի 1-ին Հանրապետության փողոցի մի տնից բերման են ենթարկել 32-ամյա Գևորգ Գ.-ին, որը փետրվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությանը հանցակցելը) և 34-266-րդ (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը՝ դրանք իրացնելու նպատակով փորձը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Գևորգ Գ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: