Քրեական հետախույզներն ու վետերանները հետախուզվողի են հայտնաբերել
04.12.2020 12:44
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները, ոստիկանության վետերաների հետ, դեկտեմբերի 3-ին Ոսկանյան փողոցից բերման են ենթարկել 22-ամյա Տիգրան Կ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Տիգրան Կ.-ն ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: