Քրեական հետախույզներն ու պարեկները հետախուզվողի են հայտնաբերել
11.07.2022 12:09
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկների և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 9-ին, ժամը 23.00-ին, Իոսիֆյան փողոցում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել 62-ամյա Ալբերտ Ե.-ն, որը հունիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: