Արաբկիրի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
12.01.2021 11:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ադոնցի փողոցից բերման է ենթարկվել 49-ամյա Խորեն Հ.-ն, որը 2020 թ. հոկտեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Խորեն Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: