ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քրեական ոստիկանության ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 16-ին Երևան քաղաքի Զաքյան փողոցում հայտնաբերվել և ՔՈԳՎ բերման է ենթարկվել 25-ամյա Կարեն Բ.-ն, որը 2021 թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը) և 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Կարեն Բ.-ն փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: